Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Դատական դեպարտամենտի պարզաբանումը զավեշտալի է». Տիգրան Աթանեսյան

«Դատական դեպարտամենտի պարզաբանումը զավեշտալի է». Տիգրան Աթանեսյան
229
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 11:54

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դատական դեպարտամենտի կողմից տարածած պարզաբանումը Արմեն Աշոտյանի կալանքի վերաբերյալ պարզապես զավեշտալի է: Մնում է միայն ենթադրել, թե ինչ կարգի խմորումներ են տեղի ունենում նիկոլական իշխանաբուրգի մեջ և ինչպես է հայրենավաճառի ամեն մի ստրուկ փորձում փրկել իր հետույքը շիզոֆրենիկի զայրույթից:
Տարածած տեղեկատվության ամենազավեշտալի դրվագը դա այն է, որ դատական դեպարտամենտը նշում է, թե իբր դատավորը ինչ-որ բան է գտել: նիկոլական կոռուպցիոն դատարանի դատավորները իրավունք չունեն իրենց գրպանում անգամ կոպեկ գտնելու, էլ ուր մնաց ինչ-որ մեկի կալանքի հիմքեր գտնեն»:

Աղբյուրը`   Տիգրան Աթանեսյան