Սուքիասյաններն ու վրացի գործարարները Հայաստանի վառելիքի շուկայում նոր ընկերություն են հիմնում

2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո:
«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն պատկանում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այդ ընկերությունը մտնում է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբի մեջ, որի սեփականատերը Սուքիասյան ընտանիքն է։ Ինչ վերաբերում է «Անիս Փետրոլեում»-ին, ապա այս ընկերության արմատները հասնում են մինչև Բրիտանական Վիրջինյան կղզիներ, որը օֆշորային գոտի է։ Այս ընկերության հետևում էլ վրացի գործարարներ են, այս մասին գրում է «Հետք»-ը:
Ինչպես Սուքիասյանները հայտնվեցին Հայաստանի նավթամթերքի շուկայում
Նավթամթերքի շուկա Սուքիասյանների մուտքի մասին հայտնի դարձավ 2021 թվականին։ Այդ մասին հաղորդեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ «Սիլ կոնցեռն» ընկերությունը ձեռք է բերել «Ռան-Օյլ» ընկերությունը։ Հետագայում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունից պարզ դարձավ, որ «Ռան-Օյլ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2022 թվականի ապրիլի 29-ից պատկանում է «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ին։
Այս ընկերությունն էլ հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 7-ին և տարբեր ժամանակահատվածներում տարբեր բաժնետերեր է ունեցել, որոնց մեծ մասը հիմնականում հենց Սուքիասյանների շրջապատից է։ Օրինակ՝ «Մեգա Թրեյդի» 15 տոկոս բաժնեմասի սեփականատեր Հակոբ Ալեքսանյանը 20 տոկոս բաժնեմաս ունի նաև Սուքիասյաններին փոխկապակցված մեկ այլ ընկերությունում՝ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ում։ «Մեգա Թրեյդ»-ի 20 տոկոս բաժնեմասի սեփականատեր Գարեգին Մկրտչյանը 2022 թվականին Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ծառուկյանից ձեռք է բերել «Կոտայք» գարեջրի գործարանը, որի 45 տոկոսը պատկանում է Արամայիս Գրիգորյանին, մնացած 20 տոկոսն էլ՝ ծագումով իրանցի Արաշ Նոսրաթիալամդարիին։
Նավթամթերքի շուկայում հենց «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն է ներկայացնում «Ռան-Օյլ» ապրանքանիշը, քանի որ բենզալցակայաններում տպվում է «Մեգա Թրեյդ»-ի ՀԴՄ կտրոնը։ «Ռան-Օյլ»-ը ձեռք բերելուց հետո «Մեգա Թրեյդ»-ն ակտիվորեն ներգրավվել է նաև պետական գնումներում և մի քանի անգամ խոշոր պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
162Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143111.08.2026, 21:04