Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ամենից ուշագրավը հանդիպման ձևաչափն է». Հակոբ Բադալյան

«Ամենից ուշագրավը հանդիպման ձևաչափն է». Հակոբ Բադալյան
236
Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 16:36

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինի կեցավայրում տեղի է ունեցել դեսպանի ու Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպում աշխատանքային ընթրիքի շրջանակում:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, քննարկվել են հայ-ամերիկյան գործակցությանը, ռեգիոնալ անվտանգությանը վերաբերող խնդիրները, ինչպես նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:
Ամենից ուշագրավը սակայն, առաջին հերթին, հանդիպման ձևաչափն է: Օրինակ, ինչո՞ւ աշխատանքային ընթրիք դեսպանի կեցավայրում, այլ ոչ թե պաշտոնական հանդիպում ՊՆ-ում: Հակված եմ կարծել, որ բուն խնդիրը եղել է հենց այլ, ըստ էության ամերիկյան կողմի համար առավելագույնս վստահելի տարածքում զրույց կազմակերպելը: Սա թերևս նշանակում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բավականին զգայուն հարցեր: Դրանք, ըստ իս, վերաբերում են ռեգիոնալ իրավիճակին, որը մտնում է տուրբուլենտության նոր շրջափուլ, էապես պայմանավորված մերձավորարևելյան գոտում առկա իրողություններով»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան