«Մտահոգիչ իրողություն»․ Գոռ Աբրահամյան
![]() 255 Ուրբաթ, 19 հունվարի, 2024 թ., 19:30 ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Մտահոգիչ իրողություն․ Այս երկու օրերի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն 3 հաղորդագրություն է հրապարակել նախորդ տարվա ընթացքում կատարված երեք սպանությունների բացահայտման, և մեղադրական եզրակացություններով վարույթները դատարան ուղարկելու վերաբերյալ։ Դրանցից երկուսով սպանության զոհերը երիտասարդներ էին՝ 20 և 31 տարեկան, մյուսը՝ 51 տարեկան։ Այս պահին էլ Կոմիտեում քննվում են կենցաղային ու միջանձնային բնույթ կրող սպանության, սպանության փորձերի, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու հետ կապված բազմաթիվ դեպքեր, որոնց հիմքում կրկին հայհոյանքն է ու վիրավորանքը։ Փաստացի այսօր գործ ունենք մի իրականության հետ, որտեղ թե՛ հանրային և թե՛ մասնավոր տարածքում, ատելության խոսքի գեներացումը շոշափելի կերպով ազդում է ոչ միայն մեր կյանքի որակի, այլ նաև հանցավորության վիճակի վրա։ Չպետք է թույլ տալ, որ այս մաղձը, խոսույթը, այս հակամշակույթը՝ իր հանցածին էությամբ, վերածվի մեր հանրային ու մասնավոր կյանքը կառավարող, մեր միջավայրը թունավորող որոշիչ գործոնի»։ Աղբյուրը` Գոռ Աբրահամյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
