Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումն է». Հակոբ Կարապետյան

«Բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումն է». Հակոբ Կարապետյան
640
Կիրակի, 21 հունվարի, 2024 թ., 21:18

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա բլոգեր Ռոման Բաղդասարյանի գրառումն է, որն իրեն դիրքավորում է որպես Հայաստանի իշխանությունների աջակից, և գրեթե բոլոր գրառումները նվիրում է ՔՊ-ի ու Փաշինյանի գործունեության դրական լուսաբանմանը։
Այսօր Ալիեւի պրոպագանդան տարածել է Արցախի ղեկավարների բանտային նկարները՝ փորձելով տարբեր զգացմունքներ արթնացնել հայ հանրության մեջ (սկսած ցավից ու ափսոսանքից, մինչեւ չարախնդությունը, ինչ ինձ համար միանգամայն անընդունելի է, իսկ որոշ ըմ, միամիտներ էլ գրում են՝ «նայի, լավ էլ ապրում են»)։ Ինչևէ...
Նույն այս օրը բլոգեր Ռոման Բաղդասարյանը ինչ-որ տեսանյութ է հրապարակել, որտեղ դասական դեղին մամուլին հատուկ ձևով ՌՈՒՍԵՐԵՆՈՎ պատմում է, թե ինչպես էին (իբրև թե) վարվում «հայաստանցի» բանտարկյալների հետ Արցախի Հանրապետությունում։ Ու վիդեոյի վերևում գրել է՝ Знай разницу, Տե՛ս տարբերությունը։ Կարծում եմ՝ սրանից հետո շատ ակնհայտ է բլոգեր Ռոման Բաղդասարյանի բնույթը, ու սրանից հետո կարելի է անսխալ կերպով կռահել, թե ինչպես է այս տղան գեներացնում իր ապատեղեկատվական արտահոսքերը։
Փառք աստծո, սրա գրառումները լայքողների մեջ ոչ մի ֆրենդ չունեմ։ Նշանակում է՝ ֆիլտրերս լավ են աշխատում»։