Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱԳՆ-ը պետք է պաշոնական պարզաբանում տա». Մնացական Բիչախչյան

«ԱԳՆ-ը պետք է պաշոնական պարզաբանում տա». Մնացական Բիչախչյան
292
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 09:18

Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարծում եմ՝ ԱԳՆ այս հարցի շուրջ պետք է պաշոնական պարզաբանում տա:
Ըստ Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ անձը ID քարտով կարող էր մեկնել Վրաստան, եթե ուներ նաև անձնագիր, որում առկա էր ժողովրդի լեզվով ասած ելքի կնիքը:
ՀԱՐՑ
Հունվարի 1-ից ելքի կնիքը վերացել է, այսինքն այլևս ելքի կնիքներ չեն դրվում անձնագրերում: Այս պարագայում վերը նշված համաձայնագիրը գործում է, թե ոչ: Եթե անձն ունի վավերական չիպով ID, անձնագիրը մոտը չէ, տանն է, սակայն այն վավեր է, բայց չունի ելքի կնիք, կարող է արդյոք գնալ Վրաստան»: