Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հերթը հասավ Հայոց պատմությանը». Արմեն Եղիազարյան

«Հերթը հասավ Հայոց պատմությանը». Արմեն Եղիազարյան
217
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 00:30

ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթը հասավ Հայոց պատմությանը...
Երբ նայում ես վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցող երևույթների խրոնիկային ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունը հետևողականորեն ոչնչացնում է ազգային, պատմական և հայրենասիրական բոլոր արժեքները։
Եթե նույնիսկ շատ չմանրանանք, ապա ակնհայտ է այս պատկերը՝
- Քննարկվում էր զինանշանի փոփոխությունը և որոշ պատմական սիմվոլների հեռացումը զինանշանից։
- Քննարկվում էր Արարատ լեռի որպես Հայկական սիմվոլ այլևս չդիտարկելը և նույնիսկ զինանշանի վրայից հեռացնելը։
- Հայոց պատմության նոր դասագրքերը խայտառակ բովանդակությամբ տպագրվեցին և չնայած ամբողջ գիտական սեգմենտի դիտարկումներին զոռբայությամբ մտցնում են շրջանառության մեջ։
- Որոշ շերտերում նսեմացվում և բացասական կենտեքստով սկսեցին խոսել ֆիդայիների ու ֆիդայականության մասին։
- Եկեղեցու դեմ սկսված է ակնհայտ պայքար։
- Հիմա էլ հերթը հասել է Հայոց պատմությանը...
Այս ապազգային զարգացումների շարքը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը չի գիտակցի այս անդառնալի վնասների հետևանքները և կշարունակի էյֆորիայի մեջ բավարարվել կոսմետիկ, պրիմիտիվ և պոպուլիստական լուծումներով»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան