Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Կառավարությունը շորթում է արցախցիներին». Նաիրի Հոխիկյան

«Կառավարությունը շորթում է արցախցիներին». Նաիրի Հոխիկյան
251
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 11:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կառավարությունը փաստացի շորթում է իրականացնում Արցախի քաղաքացիների նկատմամբ:
Օրերս ինձ հետ կապ հաստատեց Արցախի Աղավնո գյուղից տեղահանված մեր մի հայրենակից ու տեղեկացրեց, որ բանկում գրավադրված իր ոսկին չի կարողանում հանել կամ վճարել վարկի համար, քանի որ ՀՀ կառավարությանն է զիջվել իր գրավադրված գույքը, բանկը հրաժարվում է այն վերադարձնել տիրոջը։
Տևական դիմումներից հետո պարզ է դառնում, որ 2023թ․ դեկտեմբերի 28-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը բանկերին վճարել է Արցախի քաղաքացիների վարկային պարտավորությունները, ինչի համար փաստացի կառավարությանն են զիջվել նաև Արցախի քաղաքացիների գրավադրած ոսկե իրերը։
Վարչապետի աշխատակազմը հրաժարվում է պատասխանել Արցախցիների հարցադրումներին, թե ինչ իրավունքով են առանց իրենց համաձայնության վերցրել այդ ոսկիները, իսկ ֆինանսների նախարարությունը անտեղյակ է։
Արցախցիների մեծ մասը ցանկանում է վճարել իրենց վերցրած վարկի դիմաց և հետ վերցնել գրավադրած ոսկին, սակայն բանկերը հրաժարվում են վճարում ընդունել և վերադարձնել մարդկանց սեփականությունը՝ պատճառաբանելով, թե դրանք զիջվել են ՀՀ կառավարությանը։
Իրավանաբական համայնքին, փաստաբաններին առաջարկում եմ լրջորեն զբաղվել այս խնդրով, քանի որ այլ կերպ, քան պետության կողմից շորթում, դժվար է անվանել այս երևույթը»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան