Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Վե՛րջ տվեք անկազմակերպ վիճակին». Գառնիկ Դանիելյան

«Վե՛րջ տվեք անկազմակերպ վիճակին». Գառնիկ Դանիելյան
188
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 17:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն քանի ժամ է՝ քաղաքացիների հետ փորձում եմ զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի և Միգրացիոն ծառայության հեռախոսահամարներին։ Պատասխան չկա։
Մինչ այս էլ ստացել էի բազմաթիվ ահազանգեր, բողոքներ, որ մարդիկ ամիսներով չեն կարողանում կապ հաստատել այս գերատեսչությունների հետ։
Հեռավոր մարզերից, եղանակային վատթարագույն պայմաններում մարդիկ ստիպված են գալ, հասնել Երևան, որպեսզի ստանան իրենց հուզող հարցի պատասխանը։
Վե՛րջ տվեք անկազմակերպ վիճակին, անտարբեր վերաբերմունքին։ Եթե կարիք կա, աշխատե՛ք առավոտից իրիկուն, ավելացրե՛ք նոր հաստիքներ, բայց բարի եղեք սպասարկելու մարդկանց»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան