Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Որոշ երթուղիներ, հնարավոր է, աշխատեն չվացուցակի խախտումներով. Երևանի քաղաքապետարան

Որոշ երթուղիներ, հնարավոր է, աշխատեն չվացուցակի խախտումներով. Երևանի քաղաքապետարան
221
Չորեքշաբթի, 24 հունվարի, 2024 թ., 20:48

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների ու ճանապարհների առանձին հատվածներում առաջացած մերկասառույցի պատճառով հասարակական տրանսպորտը սպասարկող որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով ու միջակայքերի տատանումներով:
«Հիշեցնենք, որ ձյան տեղումներին զուգահեռ մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Արվում է հնարավորը՝ ճանապարհներին նվազագույն երթևեկելի վիճակ ապահովելու համար:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: