Ի՞նչ անել, եթե դատական որևէ ծառայող կամ հենց դատավորը ձեզանից կամ այլ անձից կաշառք է պահանջել. ԲԴԽ-ն իրազեկում է
![]() 186 Հինգշաբթի, 25 հունվարի, 2024 թ., 18:18 Ի՞նչ անել, եթե դատական որևէ ծառայող կամ հենց դատավորը ձեզանից կամ այլ անձից կաշառք է պահանջել: Նաև ի՞նչ անել, եթե տեղյակ եք, որ ձեր կամ այլ գործով դատավորին զանգահարել են, ապօրինի միջամտել են գործի ընթացքին կամ դատավորը հովանավորում է գործով կողմերից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։ Նման ցանկացած հանցագործության մասին տեղեկատվություն ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել այս երեք մարմիններից մեկին՝ Ազգային անվտանգության ծառայություն, Հակակոռուպցիոն կոմիտե կամ Ոստիկանություն: Իրավապահ մարմինների հետ կարող եք կապ հաստատել հետյալ միջոցներով․ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104, հեռ. +37410 563515 էլեկտրոնային հասցե՝ [email protected]ին։ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ Երևան, Վաղարշ Վաղարշյան 13, հեռ. 011900035 էլեկտրոնային հասցե՝ [email protected] ՀՀ Ոստիկանություն՝ Հասցե՝ Երևան, 0025, Նալբանդյան փ. 130, հեռ. 1-02, էլեկտրոնային հասցե՝ [email protected] Հանցանքի մասին հաղորդում կարող եք ներկայացնել ինչպես անձամբ՝ գրավոր կամ բանավոր եղանակով, այնպես էլ անանուն՝ ազդարարման համակարգի միջոցով՝ անանուն եղանակով հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով (azdararir.am): Եթե իրավապահ մարմինները հանցագործության մասին հաղորդմանը չտան պատշաճ ընթացք, ապա կարող եք բողոքարկել վերադասության կարգով, ինչպես նաև դիմել դատարան խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով: Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ցանկացող անձն ունի կասկածներ իր անվտանգության կամ հետագայում բարդությունների առջև կանգնելու մասով, ապա պետք է հիշել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինչպես հատուկ պաշտպանության միջոցների՝ վարույթում ներգրավված անձի, վերջինիս ընտանիքի անդամների և մերձավոր անձանց պաշտպանության վերաբերյալ, նաև նախատեսում է վերոհիշյալ անձանց պաշտպանության վերաբերյալ միջոցներ, որոնք պետք է լինեն համաչափ անձին սպառնացող վտանգի բնույթին և հնարավոր հետևանքներին: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սուտ մատնությունը՝ իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը նույնպես քրեորեն պատժելի արարք է»։ Աղբյուրը` ԲԴԽ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
