Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին». Մանե Թանդիլյան

«Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին». Մանե Թանդիլյան
244
Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 01:24

«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի դատարանի կողմից ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգվել է 4 ամսով։
Ակնհայտ է, որ Վարդանյանի գործունեությունն Արցախում որևէ հանցագործություն չի պարունակել, և Ադրբեջանը փորձում է շինծու մեղադրանքներով դատապարտել Ռուբեն Վարդանյանին և ադրբեջանական բանտերում պահվող մեր մյուս հայրենակիցներին։
Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները օր առաջ պետք է վերադառնան հայրենիք, ինչը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի միասնական պահանջը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն և ազգային արժանապատվության խնդիր»։

Աղբյուրը`   Մանե Թանդիլյան