Մոսկվան Արարատ Միրզոյանին հրավիրում է` քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը
![]() 213 Ուրբաթ, 26 հունվարի, 2024 թ., 19:48 Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանի արտգործնախարարին կրկին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը: «Արարատ Սամվելովիչ Միրզոյանին Մոսկվայում խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցությունների հրավեր է ուղարկվել բազմիցս՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ի թիվս այլ բաների դա քննարկվել է տարբեր մակարդակներում երկկողմ շփումների ժամանակ։ Վերջին ազդանշանը Երևանին ուղարկվել է բառացիորեն մի քանի օր առաջ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։ Այնինչ օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարն ասուլիսի ժամանակ, արձագանքելով Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել Ռուսաստանի տարածքում, մասնավորապես ասել էր. «Արդյոք Բաքուն պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել ՌԴ-ում, չգիտեմ, ադրբեջանական կողմից այդպիսի հավաստիացիում ինքս ո'չ փակ հանդիպումների ընթացքում, ո'չ հրապարակավ չեմ լսել։ Եթե Սերգեյ Լավրովը պնդում է այդպես, գուցե ինչ-որ հիմք ունի այդպիսի պնդում անելու»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
