Կկայանա «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան
![]() 215 Կիրակի, 28 հունվարի, 2024 թ., 00:06 Ս.թ․ հունվարի 29-ին, ժամը 19:00-ին, Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները նրա մասին: Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը: Նորայր Ասլանյանի նկատմամբ ներկայում իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում՝ ապօրինի զինամթերքի շրջանառության հոդվածով, որի շրջանակներում զինամթերքի շրջանառության օրինականությունը հաստատվել է փաստաբանների կողմից, իսկ քրեական հետապնդումը դեռևս շարունակվում է։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
