Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ջրբաժանի առջև ենք կանգնած». Դավիթ Անանյան

«Ջրբաժանի առջև ենք կանգնած». Դավիթ Անանյան
392
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 02:18

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրը շատ նվիրական է, պահը՝ պատմական։
Հերթական անգամ մեր մեջ ուժ, կամք ու կարողություն գտելու և մեր գոյության իրավունքն ապացուցելու ու այն ապահովելու համար պատմական անբարենպաստ ու սպառնացող իրողություններին մարտահրավերներ նետելու ջրբաժանի առջև ենք կանգնած։
Հազարամյա մեր պատմական դառը ու դժվար ուղին անցնելիս պետականության կորստի և, առհասարակ, մեր գոյութենական խնդիրների հաղթահարման բանալին մենք կարողացել ենք գտնել միայն պատմական այն ժամանակահատվածներում, երբ կարողացել ենք ցուցադրել մեկ բռունցք ու մեկ բանակ դառնալու մեր կարողությունը՝ վերածվելով դեպի թշնամին ուղղված մի հսկայական պրված նիզակի՝ հզոր, հայրենասեր, իմաստուն ու անձնվեր առաջանորդության ներքո։
Տոնդ շնորհավոր, Հայո՛ց բանակ, քեզ բարի ծառայություն, հա՛յ զինվոր»։

Աղբյուրը`   Դավիթ Անանյան