«Լրատվականներից մեկը նստարանների մասին էր գրել, ինչո՞ւմն է խնդիրը». Ավինյան
![]() 255 Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 10:06 «Լրատվականներից մեկը որոշակի արձանագրումներ էր իրականացրել նստարանների մասով, ինչո՞ւմն էր խնդիրը»,- Երևանի քաղաքապետարանում ընթացող գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, հարցրեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ տեռասային տախտակների փոխարեն ավելի էժան տախտակներով ենք արել: Փաստաթղթավորված ամեն ինչը կա, նույն տախտակը, ինչը օգտագործվել է, նույնպես հավասարեցված է ու հանդիսանում է տեռասային տախտակ, մաքուր փայտից է, ավելի թանկ, քան նշվածը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը: Քաղաքապետն արձագանքեց. «Բլոգերի մասին որևէ բան չգիտեմ, հետաքննող լրատվականներից մեկն էր գրել այդ մասին»: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանը 2023թ. դեկտեմբերի 6-ին «ՍԵՄ2017» ՍՊԸ-ի հետ 75 նստարանի ձեռքբերման պայմանագիր է կնքել։ Նստարանները պետք է պատրաստված լինեին տեռասային տախտակներից, որոնք լաքապատման կարիք չունեն։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Լրատվամիջոցը հավելել էր, որ դրանք պատրաստված են սովորական փայտից և վճարված արժեքից մի քանի անգամ էժան են։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
