Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էկոնոմիկայի նախարարությունից ստացա պատասխան». Գառնիկ Դանիելյան

«Էկոնոմիկայի նախարարությունից ստացա պատասխան». Գառնիկ Դանիելյան
194
Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 15:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս բարձրաձայնել էի այն մասին, որ Մեղրիում օպտիմալացման անվան ներքո փակվել են մի շարք գերատեսչություններ, չկա սպանդանոց։
Մարդիկ ստիպված են լինում սպանդն իրականացնելու համար մեկնել այլ քաղաքներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է լինում, և այս ամենից տուժում է անասնապահությունը։
Խնդրի կապակցությամբ գրություն էի ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարին։
Այսօր ստացա պատասխան, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և 2024 թվականի հունվարի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 106-Ն որոշումը, որտեղ սահմանվել են բնակավայրերում սպանդանոցային կետ հասկացությունը, վերջինիս ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև՝ այն համայնքների և բնակավայրերի ցանկը, որտեղ կարող են տեղակայվել սպանդանոցային կետերը։
Ցանկում ընդգրկված է նաև Մեղրի համայնքը։
Հետևողական եմ լինելու, որ Մեղրիում սպանդանոցի կառուցումը օր առաջ իրականություն դառնա»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան