«Հայաստանի կառավարությունը կատարում է իր «տնային աշխատանքը»». Վահան Կոստանյան
![]() 214 Երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ., 23:48 Ի վերջո Ադրբեջանը պիտի պատասխանի՝ հետաքրքվա՞ծ են խաղաղության հաստատմաբ, թե՞՝ ոչ, «Հանրային»-ի եթերում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Այն փաստը, որ Ադրբեջանում դեռևս շարունակվում են 23 գերի մնալ, մյուս փաստերը՝ հռետորաբանությունը, սրանք բացասական են ընկալվում մեր կողմից և Ադրբեջանի ղեկավարության գործողությունները մեր կողմից արժանանում են խիստ գնահատականների։ Բայց, այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը շարունակում է նպատակաուղղված քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն կառուցելու, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Իսկ հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ մշտապես այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի և նաև երկու երկրների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպումներում մշտապես խոսվել է։ Ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը շարունակաբար խախտել է այս պայմանավորվածությունները՝ նույն Բրյուսելում ձեռք բերված»։ Ըստ Կոստանյանի՝ հայկական կողմը հետաքրքրված է հումանիտար խնդիրների լուծմամբ, և այս ուղղությամբ իրենք կատարում են իրենց «տնային աշխատանքը». նոր քարտեզներ են կազմվել, միևնույն ժամանակ իրենք կարծում են, որ մնացյալ բոլոր հումանիտար խնդիրները, որոնք այս պահին ադրբեջանական դաշտում են, նույնպես պիտի իրենց լուծումը ստանան։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
