«Իշխանությունը որոշել է արգելել փաստաբաններին անվճար ծառայություն մատուցելուց». Գևորգ Պետրոսյան
![]() 213 Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 11:18 ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում հայտարարել է՝ քանի որ իշխանությունը չի կարողանում ապահովել օտարերկրյա ներդումներ, սկսել է մտնել տարբեր գործունեությամբ զբաղվող անձանց գրպանը. «Ըստ լրատվականների՝ Կառավարությունը մտադիր է Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություններ, համաձայն որոնց, բարձրացվում է փաստաբանի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող շրջանառության հարկի շեմը, իսկ հաջորդ տարվանից՝ կրկնապատկվում: Նախատեսվում է փաստաբանի ծառայությունը շրջանառության հարկից տեղափոխել ընդհանուր հարկման հարթություն ու գանձել 20% ԱԱՀ: Իսկ 2025-ից նախատեսվում է զավեշտալի փոփոխություն, որ սահմանափակվի փաստաբանի կողմից անվճար ծառայություններ մատուցելու հնարավորությունը»,- ասել է նա: Ըստ պատգամավորի՝ սա անխոհեմ քայլ է, որը վնասելու է քաղաքացիներին. «Եթե օրինակ ես սովորական խորհրդատվության համար քաղաքացուց պահանջում եմ, ենթադրենք, 40 հազար դրամ, փոփոխության արդյունքում պահանջելու եմ 50 հազար դրամ, քանի որ իմ ծախսերն ավելանում են, ու քաղաքացին իրավունք չունի ինձ մեղադրել դրա համար»,- հավելել է Պետրոսյանը: Աղբյուրը` Գևորգ Պետրոսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
