Քաղաքապետարանը շալախ տեսակի մեկ ծիրանենին գնել է 19 500 դրամով
![]() 193 Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 16:54 «Հետք»-ը գրում է. «2023-ի փետրվարի 16-ին «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը և «Գնումների աջակցման խորհրդատվական կենտրոն» ՍՊ ընկերությունը պայմանագիր են կնքել, որի համաձայն՝ ընկերությունը ՀՈԱԿ-ին պետք է մատակարարեր 100 հատ ծիրանենի՝ «Երևան» տեսակի, այն նաև հայտնի է շալախ անունով։ Պայմանագրի տվյալներով՝ մեկ ծիրանենու գինը 19 500 դրամ է։ Պայմանագրի ընդհանուր գինը 1 950 000 դրամ է։ Նմանատիպ մեկ այլ պայմանագիր կնքվել է 2022-ի ապրիլի 4-ին, նույն ընկերության հետ, ըստ որի՝ ՀՈԱԿ-ին մատակարարվել են տարբեր տեսակի ծառեր, այդ թվում՝ ծիրանենի «Երևան», մեկ հատի գինը՝ 2 400 դրամ։ Պայմանագրով գնվել է 50 հատ, ընդհանուր գինը՝ 120 000 դրամ։ Հարցում էինք ուղարկել ՀՈԱԿ-ին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն գնի, երկու պայմանագրերի գնային տարբերության և այլ հարցերի վերաբերյալ: Հարցերը հիմնականում անպատասխան են մնացել։ 2022-ի ապրիլի 4-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ՀՈԱԿ-ի կողմից գին սահմանված չէ, իսկ 2023-ի փետրվարի 16-ին կնքված պայմանագրին նախորդած հայտարարության մեջ ծիրանենու համար նշված է 20 000 դրամ գին։ Ընկերությունը միակն էր, որը «Երևանի» ծիրանենու համար մասնակցել է մրցույթին և առաջարկել 19 500 դրամ։ Այս երկու պայմանագրի գնման հայտարարության մեջ, բացի ապրանքից, ներառված են նաև տեղափոխումը, ապահովագրությունը, հարկերը և այլն։ Հիմնական տարբերությունը ծառերի տեխնիկական բնութագրի մեջ է։ Երկու գնումների համար էլ մրցույթները իրականացվել են գնանշման հարցմամբ։ Այսպիսով՝ այս երկու գործարքի մեջ տարբերությունը մեծ չէ, բայց ծառերի համար առաջարկվող գինը մոտ 8 անգամ ավելացել է։ Խնդրել էինք պատասխանել հարցերին՝ ինչո՞ւ է մեկ ծառը գնվել 19 500 դրամով, եթե դրա շուկայական արժեքը տատանվում է 1 500-2 000 դրամի սահմաններում, և ինչո՞ւ են այս երկու պայմանագրով գնված ծիրանենիների գներն այսչափ տարբերվում։ ՀՈԱԿ-ից հստակ պատասխան չստացանք։ Այս մասով միայն նշվում է, որ գնված ծառերը ունեցել են հստակ տեխնիկական բնութագիր»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
