«Բացահայտումը պետք է ներառի Դուշանբեի վերելակն ու ոչ ֆորմալ հանդիպումը». Սևակ Հակոբյան
![]() 259 Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 21:48 «Բոլորս արձանագրել ենք իրողությունը, որ Ադրբեջանի նախագահի որևէ վիրավորանքի, կոշտ ելույթի, պահանջի հայկական կողմը չի հակադրվում։ Անկախ քաղաքական թիմից ու ուղղությունից, բոլորն արձանագրել են։ Այդ չհակադրվելը Հայաստանի ղեկավարությունը բացատրում է խաղաղության գործընթացը չվնասելով, թեև նման գործընթաց գոյություն չունի»,- «Կարճ ասած» հաղորդման եթերում նշում է լրագրող Սևակ Հակոբյանը։ «Շատերին է հետաքրքրում՝ ինչո՞ւ Փաշինյանը չի արձագանքում Ալիևին, ինչից է վախենում։ Լուրջ պատճառ կա, չէ՞։ Դժվար թե պատճառը պատերազմից վախը լինի․ ինչո՞ւ պետք է վախենա, ո՛չ հարազատի է կորցնում էդ պատերազմում, ո՛չ անձնական ֆինանսական միջոցներ, ո՛չ աթոռը և ուրեմն ինչո՞ւ վախենա պատերազմից։ Կարծում ենք, Նիկոլ Փաշինյանի այսօրվա վախերի պատճառը, չարձագանքելու պատճառը պետք չէ փնտրել ո՛չ այսօրվա, ոչ էլ անգամ 2020 թվականի պարտության մեջ։ Այլ՝ Փաշինյան-Ալիև առաջին բանակցության մեջ, որը տեղի էր ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 27-ին Դուշանբեում՝ հայտնի վերելակում և նրանից դուրս ու գուցե դրանից էլ առաջ։ Ժամանակին շատ երկար է քննարկվել Դուշանբեի վերելակը, որում նրանք մնացել էին մենակ, հետո Փաշինյանն ասում էր՝ էդ երկու րոպեում ի՞նչ պետք է անեինք։ Թարմացնեմ հիշողությունները․ 2018 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Արցախի հետ սահմանին լայնածավալ զորավարժություն արեց, որին մասնակցում էր 20 հազար զինծառայող, ծանր զինտեխնիկա։ Ավարտին տեխնիկան ու զորքը սահմանից չհանեցին։ Սեպտեմբերի 27-ին Արցախում զոհվեց ՊԲ 19-ամյա զինծառայող Աղասի Մկրտչյանը։ Նույն օրը Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների նիստ էր, և ոչ ֆորմալ հանդիպում են ունենում Փաշինյանն ու Ալիևը։ Սա իրենց առաջին հանդիպումն էր, ամեն դեպքում՝ հրապարակային․ դրանից առաջ՝ հունիսի 14-ին, ֆուիտբոլի աշխարհի առաջնության բացմանը Պուտինը նրանց ընդամենը ծանոթացրել էր։ Հանդիպումից Հայաստան վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ ու ասաց՝ քննարկել են սահմանին լարումը իջեցնելը, պայմանավորվել են բանակցություններով լուծել Ղարաբաղի հարցը և պայմանավորվել են աննախադեպ բան՝ օպերատիվ կապ ստեղծել միմյանց մեջ։ Ասաց, որ ընդհանուր քննարկումներ էլ են ունեցել, բայց չմանրամասնեց։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը Դուշանբեում հանդիպում են երկու անգամ․ առաջինը սեպտեմբերի 27-ին, հաջորդ օրը էլի հանդիպում են՝ որպեսզի ճշգրտեն՝ երեկվա պայմանավորվածություններին ուժի մե՞ջ են, ճի՞շտ են իրար հասկացել, հո չե՞ն փոշմանել։ Բայց չի ասում, թե կոնկրետ ինչ են քննարկել։ Սա շատ կասկածելի էր։ Երբ մեկը առաջարկ է ստանում, լավ կամ վատ, միանգամից չի կարողանում համաձայնություն տալ, ժամանակ են տալիս, ասում են որոշի։ Նույնը եղել է Դուշանբեում, պայմանավորվել են, հաջորդ օրը հանդիպել են՝ ճշգրտելու՝ Նիկոլ Փաշինյանի ասելով՝ իրար ճի՞շտ են հասկացել, թե չէ։ Ու հետաքրքիր է, թե էդ ինչ են պայմանավորվել, որ հետո էլ ճշտել են, թե հո չե՞ն թռնում պայմանավորվածություններից։ Էս հանդիպումից 20 օր հետո՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողներին Փաշինյանն ասում է, որ Ալիևի հետ հուսալի օպերատիվ կապը պահպանվում է։ Հայաստանում շատ են հարցրել, թե ինչ եք քննարկել իրականում վերելակում, Դուշանբեում ինչ եք պայմանավորվել, կասկածելի է, ի՞նչ եք բանակցում Ալիևի հետ, Փաշինյանն ասում էր՝ այ քեզ բն, ոչ մեկ չի կարա ասի ինչ եք բանակցում, ինչ ուզում ենք, էն էլ բանակցում ենք։ 2020 թվականի պատերազմից 2 օր առաջ թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը դարձյալ անդրադարձան հայտնի վերելակին ու Դուշանբեին, բայց դրանից հետո սկսեց պատերազմ ու էդպես էլ չբացվեց թեման։ Նախ խոսեց Իլհամ Ալիևը և ասաց՝ Փաշինյանը Դուշանբեում իրեն խնդրել է չկրակել, մինչև իր դիրքերն ամրացնի Հայաստանում։ Որպես Ալիևին արձագանք՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ օր առաջ հարցազրույց տվեց Հ1-ին, որն այդպես էլ եթեր չգնաց։ Ընդամենը 6 րոպեանոց մի կտոր հրապարակեց։ Ու ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում էր՝ ոչ թե ես եմ խնդրել չկրակել, այլ Ադրբեջանի նախագահն է խնդրել, որ ես իրեն հնարավորություն տամ։ Ասում է՝ քանի որ Հայաստանում ավագանու քարոզարշավ էր, ելույթներում Ադրբեջանի ներքին հարցերից էլ էի խոսում, Ալիևը վախեցավ էնտեղ էլ հեղափոխություն անեմ, դրա համար խնդրեց Ադրբեջանում հեղափոխություն չանեմ։ Պրիմիտիվությունը պատկերացնում ե՞՞ք, ժողովուրդ։ Էդ որ Ալիևը քեզ իբր խնդրում էր միտինգներում ելույթ չունենաս, Ավագանու ընտրություններն արդեն մի շաբաթ ավարտվել էին, ելույթներ էլ չէիր ուենում, բացի այդ՝ Ալիևը բռնապետ է, էն ղեկավարը չէ, որ երկու հատ միտինգ անեն՝ իշխանություն հանձնի։ Եվ վերջապես դու ինչո՞ւ էիր շահագրգռված, որ Ադրբեջանում հեղափոխություն չլինի․ ջհանդամը թե չէր լինի, ավելի լավ, թող ամեն օր հեղափոխություն ու հեղաշրջում անեին, գերադասելի է՝ ոչ անարյուն․ դու ինչո՞ւ էիր Ալիևի աթոռի համար անհանգստանում։ Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը բոլորովին արժանահավատ չէր։ Ասում է՝ ես իմ ձեռքով գրել եմ Դուշանբեի համաձայնությունները բլոկնոտի վրա, քննարկել ենք, եկել ենք համաձայնության։ Եվ հիմա հարցերի հարցն է՝ ինչ եք պայմանավորվել իրականում, ինչ ես գրել էդ բլոկնոտի վրա, ուր է էդ բլոկնոտը։ Կարող է՞ մեզ համար վտանգավոր բաներ եք պայմանավորվել, օրինակ՝ մի կրակի, մինչև իմ հարցերը լուծեմ, Ղարաբաղի հարցը մի ձև կկարգավորենք, քո սրտով։ Չէ՞ որ Փաշինյանը շրջանառության մեջ դրեց ու Դուշանբեից հետո ամեն առիթի ասում էր՝ պետք է խնդրի կարգավորումը ձեռնտու լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար։ Կարող ա՞ ինչ-որ ուրիշ պայմանավորվածություններ ունես, դրա համար էլ ինչ խոսում է, քո ուղիղ կապով էլ այ էն քո ձեռքով գրած բլոկնոտդ է դեմ տալիս։ Կարող է՞ էդ բլոկնոտից մանրակրկիտ տեղյակ են նաև միջազգային մարմիններն ու այլ պետությունները, դրա համար էլ մինչև Արցախի հանձնելը, մինչև բլոկադայի ավարտը ձայն չէին հանում, մարսում էր ամենը։ Կարող է՞ Ալիևին քո չպատասխանելու գլխավոր պատճառը կոմպրոմատներն են։ Ինչ-որ շատ լուրջ, մահացու աստիճանի լուրջ կոմպրոմատներ։ Տարածքներ հանձնելուց մինչև սահմանադրության փոփոխություն, սաղ ասածները կատարում է․ ուրեմն լուրջ վախ կա, բլոկնոտային»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
2412:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
2912:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
11910:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
11510:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10909:24
