Տարածաշրջանում աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է. Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդական
![]() 214 Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 22:06 «Օրբելի» վերլուծական կենտրոնում հունվարի 30-ին կայացել է հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել են նաև հայկական փորձագիտական հանրության մի շարք ներկայացուցիչներ։ Իրանական պատվիրակության կազմում են եղել նաև ԻԻՀ Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Աբբաս Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Այս մասին տեղեկացրին «Օրբելի» վերլուծական կենտրոնից, անդրադառնալով Իրանի և Հայաստանի պատմական ու բարեկամական հարաբերություններին՝ ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին իր ելույթում ընդգծել է այդ հարաբերություններն ընդլայնելու Իրանի իսլամական հանրապետության վճռականությունը։ Նա նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, իսկ աշխարհագրական սահմանների փոփոխությունն Իրանի համար անընդունելի է։ Խարազին ընդգծել է նաև, որ իրանական կողմը աջակցում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Ըստ աղբյուրի՝ Քամալ Խարազին հաստատել է, որ Իրանը, որպես հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցային ուղիներն իրար կապող առանցք, պատրաստ է իր տնտեսական և գիտական կարողությունները ներդնել այս տարածաշրջանի զարգացման ու առաջընթացի գործում։ Նշվում է, որ հանդիպման վերջում նա պատասխանել է հայ փորձագետների հարցերին։ |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
