Ռեյդ. քրքրել են Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Արմեն Չարչյանի և այլոց գործերը
![]() 243 Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 00:24 Նախորդ տարվա նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը վերածեց «Մի բան էլ դու ասա քո հետևորդներին…» հայտնի ռիլսի հերոսի խղճուկ կոպիային: Ոչ ավել, ոչ պակաս, այդ նիստի ժամանակ նա իրավապահ մարմինների ղեկավարներից դատավճիռներ ուզեց, գրում է «168.am»-ը: «Մենք հասկանում ենք, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը շատ կարևոր է, բայց այդ ամենի քաղաքական պատասխանատվությունն ո՞վ է կրում, կներեք, մենք ենք կրում: Կառավարությունն է կրում, էն մարդիկ են կրում, ովքեր նախընտրական կարգախոսները, չագուչը վերցրել, գյուղ-գյուղ գնացել են: Ու դրա պատասխանը մենք պիտի տանք, հարգելի գործընկերներ: Ու ես ակնկալում եմ, որ մենք պատասխան ունենանք տալու»,- «հարգելի գործընկերներ» Արգիշտի Քյարամյանին, Սասուն Խաչատրյանին, Աննա Վարդապետյանին, Գրիգոր Մինասյանին դիմելով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ բացահայտ ասելով, որ չի ցանկանում նախկիններից որևէ ձերբակալվածի հետո տեսնել ազատության մեջ՝ սրճարանում նստած: Այդ պահանջն ընդունվեց ի գիտություն, և հիմա, փաստորեն, իրավապահ համակարգի ղեկավարներն ամեն գնով դատավճիռներ պետք է ցույց տան Նիկոլ Փաշինյանին: Այս տարվա հունվարի 12-ին էլ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց՝ ԲԴԽ-ն տեսանյութեր է պատրաստելու, թե որ աղմկահարույց գործով որ դատավորն է մեղավոր ձգձգման համար, ու ակնկալում է (պետք է հասկանալ՝ ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին, կասի, նա էլ կհարուցի,- Գ.Ս.), որ հետո այդ դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթներ կհարուցվեն ու կուղարկվեն ԲԴԽ: Ակնհայտ էր, որ սպասվում է ինչ-որ գործողություն, և պետք էր դրան ճշմարտանման փաթեթավորում տալ: Փաթեթավորեցին ու անցան գործի: Աղբյուրի՝ Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ Երևանի քրեական դատարանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Դատարաններ ռեյդ են արել Արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի ներկայացուցիչներն ու քրքրել քաղաքական հնչեղության գործերը, այդ թվում՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, վնասվածքաբան, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի, ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար, նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործերը: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
