Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չկա` մինչ այս պահը». Ռուբեն Ռուբինյան

«Օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չկա` մինչ այս պահը». Ռուբեն Ռուբինյան
264
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 00:36

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը, կառավարությունը մինչ այս պահը օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չունեն։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք փոխել հիմնը և զինանշանը։ Ես չեմ ուզում փոխել հիմնը և զինանշանը։ ՔՊ կուսակցությունը, խմբակցությունը և կառավարությունը մինչ այս պահը հիմնը, զինանշանը փոխելու որոշում չունեն»,- հավաստիացրել է նա:

Մինչդեռ ժամեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր գրառում կատարել՝ նշելով հիմնի և զինանշանի փոփոխման անհրաժեշտության մասին:

Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ ստորև:

«Օրհներգը, զինանշանը փոխելու որոշում չկա` մինչ այս պահը». Ռուբինյան