Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը». Ալեն Սիմոնյան

«Մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանը». Ալեն Սիմոնյան
167
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 15:00

«Ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր՝ քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու, ինչպես հայտարարվել է, մենք կարող ենք մետրերի շեղությամբ ցույց տալ, թե որտեղով է անցնում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, և ոչ միայն ցույց տալ ինչ-որ երևակայական քարտեզներով, այլ՝ իրենց տակ իրավական հիմք ունեցող քարտեզներով»,- Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը: