Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արդեն ՆԳՆ-ն է քարոզչական նպատակներով կասկածելի աղբյուրների վրա հայտարարություն անում». Հակոբ Կարապետյան

«Արդեն ՆԳՆ-ն է քարոզչական նպատակներով կասկածելի աղբյուրների վրա հայտարարություն անում». Հակոբ Կարապետյան
235
Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 22:00

Հայկ Մարությանի թիմակից Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Perfect TV-ն ու տարոնչախոյանիզմը էնքան են ներթափանցել Հայաստանի պետական համակարգ, որ այսօր արդեն ՆԳՆ-ն է քարոզչական նպատակներով կասկածելի աղբյուրների վրա հայտարարություն անում։
Խոսքը այս օրերին իշխանական մեդիայում լայնորեն տարածվող տեղեկությունն է այն մասին, որ Հայաստանն ու Երևանը ամենաանվտանգ երկրների ու քաղաքների վարկանիշում զբաղեցնում առաջին հորիզոնականները։ Իսկ աղբյուրը, որի վրա արդեն որերորդ անգամ հղում են անում իշխանական պրոպագանդիստները, իսկ այսօրվանից արդեն՝ պաշտոնական ՆԳՆ-ը, NUMBEO սերբական կայքն է, որտեղ վարկանիշները որոշում են ոչ պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ։ Այսինքն, ցանկացած օգտատեր կարող է իր ակտիվությամբ մի քանի ժամվա ընթացքում ազդել այդ վարկանիշի վրա։ Օրինակ՝ Շվեդիայի Լունդ քաղաքի մի չարաճճի բնակիչ այնպես էր արել, որ իր խաղաղ քաղաքը հայտնվել էր այս վարկանիշի ամենահանցավոր քաղաքների շարքում՝ գերազանցելով անգամ լատինաամերիկյան «չեմպիոններին»։ NUMBEO-ի մեթոդաբանությունն այդ օրերից ի վեր չի փոխվել, չի փոխվել նաեւ իշխանական քարոզչիների ձեռագիրը, միայն մասշտաբներն են մեծացել ու խորացել։
Հայաստանցի փաստեր ստուգողների անդրադարձերը այս ապատեղեկատվական խայտառակությանը կարդացեք մեկնաբանություններում դրված հղումներում»:

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան