Ինչու է ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը. ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել
![]() 232 Չորեքշաբթի, 31 հունվարի, 2024 թ., 21:30 Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Քննչական կոմիտեն հայտնել է, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես, «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Ըստ Քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Մյուս քրեական վարույթով, պարզվել է, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-23 թվականների ընթացքում ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել, որ շահառուների կատարած աշխատանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ այս ամենի հետևանքով այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ: Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ են և՛ նախարարությունում, և՛ մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 15 հասցեում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին որոշում է ստորագրել, ըստ որի՝ Անի Իսպիրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
