«Եթե թույլ ես, պարտված ես, էլ ինչի՞ ես իշխանության, հեռացի՛ր». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
![]() 361 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 11:00 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, 24TV-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին հայտարարությանն ու սպասվող հանրաքվեին, ասել է. «Բոլոր նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի՝ վտանգի զգացողության բնազը խիստ տկարացած է: Ինչո՞ւ, որովհետև ինքն ալտերնատիվ ունի, այն է՝ արտագաղթը: Եթե ժողովուրդը վտանգ չի զգում կամ այդ զգացողությունը սրբագրում է փախուստով, Սահմանադրությանն էլ, ապազգային պետությանն էլ, թուրքերին հանձնվելուն էլ կասի՝ «այո»: Արցախի հանձնումից հետո որևիցե բանի վրա զարմանալն անիմաստ է.... Միշտ էլ արդարացումը կա. ժողովուրդն ազնիվ մտադրությամբ կգնա, «այո» կասի էդ Սահմանադրությանը, որն իրեն խոստանում է լուսավոր ապագա, բայց 5-րդ շարասյան պատճառով էդ լուսավոր ապագան չի գա, որովհետև 5-րդ շարասյունը, եկեղեցին ու մյուս ուժերը կտորպեդահարեն այդ գեղեցիկ Սահմանադրությունը, ես սա իրենց բացատրությունն եմ ասում, կստեղծվեն գոյաբանական սպառնալիքներ, հայ ժողովուրդը տիպված կգաղթի ՀՀ-ից: Իրենք բոլոր վատ տարբերակների պատասխանն ունեն իրենց գրպանում: Սյունիքը բռնազավթելու դեպքում չունե՞ն պատասխան, է՝ նախկիններն են մեղավոր, եկեղեցին է մեղավոր, հո իրենք մեղավոր չե՞ն լինելու»: Դիտարկմանը՝ ասում են՝ թույլ ենք, պարտված ենք, հնարավորություն չունենք, սրբազանը նշել է. «Եթե թույլ ես, պարտված ես, էլ ինչի՞ ես իշխանության, հեռացիր, գնա: Թույլերի տեղ չի էս աշխարհը: Վաղն էլ էս 3 միլիոնն արտագաղթի, ասի՝ թույլ էինք, արտագաղթեցի՞նք: Մենք թույլ չե՛նք»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
