Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
![]() 192 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 10:24 Դատախազը 2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ-ի գործով մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք, որ 2023 թվականի հուլիսի 26-ին զանգվածային լրատվության միջոցներում պաշտոնական տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մ.Գ-ի դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով մահացու հրազենային վնասվածք է հասցրել Մ.Գ-ին: Դատախազը 2023 թվականի հուլիսի 28-ին Ա.Հ-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), իսկ 2023 թվականի հուլիսի 29-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել նաև զինծառայող, դիրքի ավագ Տ.Ս-ի նկատմամբ՝ հանցանք կատարած անձին աջակցելու և սպանության դեպքը պարտակելու համար: Ա.Հ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը, Տ.Ս-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
