Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քրեական գործը 6 տարի քննում են, սակայն վերջը չի երևում». Ոսկան Սարգսյան

«Քրեական գործը 6 տարի քննում են, սակայն վերջը չի երևում». Ոսկան Սարգսյան
175
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 04:18

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քրեական գործը 6 տարի քննում են, սակայն վերջը չի երևում
2018 թվականին Իջեւան քաղաքի բնակչից բողոք եմ ստացել, որ իր զավակը սովորել է «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում, ուսման վարձ է մուծել, սակայն այդպես էլ դիպլոմ չի ստացել: Այդ կապակցությամբ 2018թ. մարտի 13-ին գրավոր հարցում եմ ուղարկել ՀՀ քննչական ծառայություն, նույն թվի մարտի 19-ին ստացել եմ գրավոր պատասխան, ուր նշված է. «Երեւանի «Հայբուսակ» համալսարանի Իջեւան քաղաքի ներկայացուցչության տնօրենի կողմից 2013-2014 ուսումնական տարում նույն քաղաքի բնակչի կողմից ստացված «Հայբուսակ» համալսարանի Իջեւանի մասնաճյուղում ընդունվելու եւ սովորելու պատրվակով մաս-մաս, որպես վարձավար վերցված գումարը յուրացնելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի քննչական տարածքային վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում: Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու ուղղությամբ»: 6 տարի անց՝ 2024թ․հունվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով, թե «Հայբուսակ» համալսարանի Իջևանի ներկայացուցչության հանդեպ հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է, դատախազությունն այդ քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնո՞ւմ է։ Գլխավոր դատախազությունից ստացված պաատասխանում նշված է․« «Հայբուսակ» համալսարանի Իջևանի ներկայացուցչության վերաբերյալ հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում» ։ Դատախազությունը նաև հայտնել է, որ այդ քրեական վարույթով ՀՀ դատախազությունը, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, հսկողություն է իրականացնում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան