«Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք». Փաշինյան
![]() 245 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 19:54 Նոր Սահմանադրություն «ունենալու անհրաժեշտության» մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց. «Ես վերջին շրջանում շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների հարաբերությունների մասին, պետական ինստիտուտներն ամրացնելու անհրաժեշտության մասին և շատ եմ խոսում ու խոսել քաղաքացի-պետություն հարաբերությունների մասին: Դրա մասին էր նաև 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: Հետագայում է, որ դրա կարևորության ընկալումն ինձ համար դարձավ ամբողջական: Մենք քաղաքացու և պետության միջև ճեղք ունենք: Այն արտահայտվում է կրկին լեգիտիմությամբ, որովհետև Հայաստանի Հանրապետգության Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականին, և մի քանի անգամ փոփոխվել է, երբեք չի ընդունվել այն պահմաններում և միջավայրում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի և ընդունեցի Սահմանադրություն: Այսինքն, ես գնացի և արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների և պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում ենք այսպես և ապրում ենք այսպես»,- մանրամասնեց վարչապետը: |

Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. «Ժողովուրդ»
1309:00
Սպասվում է անձրև և ամպրոպ (լուսանկար)
7708:24
«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
17502:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16600:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
15500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
205Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
246Երեկ, 23:41
