«Քայլում ենք մի ճանապարհով, որի երկու կողմերում ցուլեր են, իսկ մենք կարմիր շորերով ենք` ոտից գլուխ». Փաշինյան
![]() 210 Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 20:18 «Ագրեսիվ միջավայրում ենք ապրում: Մեր խնդիրը հետևյալն է՝ ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ: Շատ կոպիտ օրինակ բերեմ՝ ամենայն հարգանքով՝ բոլոր երկրների հանդեպ: Պատկերացրեք՝ իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի Ա կետից գնանք Բ կետը: Մենք էդ ճանապարհով քայլում ենք և տեսնում ենք, որ ճանապարհի 2 եզրերում ցուլեր են կանգնած: Եվ նայում ենք իրար, տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք՝ ոտից գլուխ: Կարմիր զգեստներով ենք և պետք է որոշում կայացնենք՝ ոնդ որում, էդ կարմիր զգեստը ինձ համար գործել ա իմ սիրելի տատիկը, որը չկա, աստված հոգին լուսավորի: Այն ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է թալիսման է ինձ համար: Ձերն էլ գործել է Ձեր հարազատներից որևէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք էդ ճանապարհով: Ստեղ ա, որ պիտի քննարկենք ու որոշում կայացնենք: Կարող ենք 2 բանաձև ունենալ: Ես կարող եմ ասել՝ ես էս շորով պետք ա գնամ: Եվ իմիջայլոց ասեմ՝ ես էլ, դուք էլ, բոլորս էլ էդ ենք ասել և էդ ենք ասում: Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ էդ եմ ասել: Իսկ եթե կարմիր շորը փոխենք, փաթեթավորենք՝ որպես մասունք, որպես շատ հարազատ մի մաս, այլևս իրեն շրջանառությունից հանենք և իրեն ընկալենք որպես մեր պատմության մի մաս և զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում մենք պատրաստվում ենք գործենք: Էս կարմիր զգեստով տարբերակում ես 100%-ով կարող եմ ասել, որ մենք չենք անցնի այս տարբերակը, զգեստափոխվելու տարբերակում ես չեմ կարող երաշխավորել, որ կանցնենք այս ճանապարհը»,- Սահմանադրության վերաբերյալ իր մտքերը պատկերավոր ձևով ներկայացրեց վարչապետ Փաշինյանը՝ ամփոփելով՝ ոչ պետական մտածելակերպից անցում ենք կատարում դեպի պետական մտածելակերպ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
