Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»

Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը մարզային հանդիպումներ են սկսել. «Հրապարակ»
182
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 09:30

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և մի խումբ համախոհներ կուսակցություն են ուզում ստեղծել։

Տեղեկացանք, որ Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել, հանդիպում են անկուսակցական գործիչների, շարքային բնակիչների հետ, անսպասելի այցելություններ են կազմակերպում անծանոթ անձանց տներ, բացում են դռներն ու ներս մտնում՝ տեղեկացնելով իրենց մտադրությունների մասին։

Հավանաբար, սա կատարվում է առաջիկա քաղաքական գործունեության շրջանակներում: Նրանք արդեն եղել են Շիրակի մարզում, իսկ առաջիկայում նախատեսում են Գեղարքունիքի մարզ այցելել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: