Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Այո, եղել է մտադրություն՝ նկարահանել «Դուխով» ֆիլմ». Մհեր Մկրտչյան

«Այո, եղել է մտադրություն՝ նկարահանել «Դուխով» ֆիլմ». Մհեր Մկրտչյան
244
Ուրբաթ, 02 փետրվարի, 2024 թ., 19:18

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միշտ չեմ արձագանքել փողով ընդդիմադիր աշխատող մանր մարդկանց: Երևի սխալ եմ եղել))..․ Հորիցս ժառանգած մեծ ներքին կուլտուրան ա խանգարել:
Հիմա ակտիվացել են ընդդիմության Քոչարյանական վարչության գերազանցիկները: Այս անգամ սիրով պատասխանեմ))..․
Ուրեմն...
1. Ես իսկապես ուրախացել եմ, երբ 2018-ին իշխանափոխություն ա եղել: Բազում անգամ եղել եմ Հրապարակում: Ինչի՞։ Զզվել եմ (կապ չունի, որ նախագահի օրոք) հղփացած հաստավիզ դեմքերից, որոնք քաղաքի ու երկրի տեր էին խաղում: Հիմա նրանցից շատերը իհարկե նիկոլենց մոտ «փիսո» են դարձել ու համատեղ բիզնեսներ անում, բայց դա արդեն կարևոր չի... Մյուս կողմից էլ՝ Մոսկվա եմ 27 տարի ապրել, նիկոլի մասին գրեթե չեմ լսել... Կարևորը՝ երբեք դա չեմ թաքցնել:
2. Այո... Եղել ա մտադրություն նկարահանել «Դուխով» ֆիլմ: Բայց սցենար երբեք չի գրվել՝ միայն միտք էր: Վիվառոյի Վիգենի հետ (հիշում եք չէ՞, որ «Դուխով»-ը Վիվառոյի բրենդն ա): Հետո փոշմանեցինք՝ պատմությունից մնաց էս պոստերը: Ուզում ե՞ք խոցել մի բանով ինչի մասին ես խոսել եմ հանրային: Ղեկավարությունը գո՞հ ա ձեր աշխատանքից:
3. Իսկ ինձ տեսել ե՞ք նիկոլենց հարսանիք կնունքներին: Ո՞չ: Իսկ ձեր որոշ դեմքերի՞ն:
4. Արա էդ ինչ մաքուր եմ ապրել, որ էս 2018-ի Դուխովից բացի էսքան տարի ուրիշ թեմա չունեք:
Հ.Գ. Լայքը եկող գնացող բան ա: Ծանր մի տարեք: Դուք ավելի լավ աշխատեք՝ աշխատավարձից պահումներ չանեն՝ իմ փոքրիկ խանդոտ բարեկամներ»։

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան