«Որևէ գործիչ չի կարող 1000 հոգու ճակատագրի համար պատասխանատվություն վերցնել ու նրանց տանել Արցախ»․ Դավիթ Գալստյան
![]() 238 Կիրակի, 04 փետրվարի, 2024 թ., 16:18 Իմ շրջապատում չկա մարդ, որ կուզենա ադրբեջանական Արցախ վերադառնալ։ Շատերն են ուզում վերադառնալ, բայց՝ հայկական Արցախ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով համացանցում տարածվող տեսանյութին։ Նշենք, որ աղմուկ հանած տեսանյութում Արցախում մնացած կինը Հայաստան տեղափոխված մեկ այլ արցախցի կնոջ պատմում է, թե մոտ 1000 արցախցի առաջիկայում պատրաստվում է վերադառնալ Արցախ։ «Ընդհանրապես տեղեկություն չունեմ, թե ինչի մասին է խոսքը, եթե իսկապես հավաքագրում են, ապա ովքե՞ր են դա անում, ի՞նչ ճանապարհով են ուզում էդ մարդկանց տանել։ Եթե իսկապես նման նախաձեռնություն կա, ապա նրանք պետք է պարզաբանեն, թե ինչպե՞ս են դա պատկերացնում, ի՞նչ երաշխիքներ ունեն, քանի որ այս պայմաններում նման բան անելը մարդկանց անորոշություն տանել կլինի։ Ես անձամբ տեղեկություն չունեմ, որ նման նախաձեռնութուն կա։ Չեմ կարծում, որ որևէ գործիչ այսօր կարող այդ 1000 հոգու ճակատագրի համար պատասխանատվություն վերցնել, դա մարդկանց անորոշություն տանել կլինի»,- ասել է արցախցի պատգամավորը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
