Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ո՞ր մարզի հաշվին են կատարել այս լավությունը». Անուշ Պողոսյան

«Ո՞ր մարզի հաշվին են կատարել այս լավությունը». Անուշ Պողոսյան
320
Կիրակի, 04 փետրվարի, 2024 թ., 21:36

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2023 թվականի մայիսին անդրադարձել էի առողջապահական համակարգի կադրային աղետի մասին՝ հատկապես բժիշկների մասով:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հղման Հայաստանի Հանրապետության մարզերում բժիշկների թափուր հաստիքները կազմում էին 339, որոնց մեջ գերակշռում էին տեղամասային թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ընդհանուր վիրաբույժները:

ՀՀ առողջապահության նախարարության կայքով հայտարարել էին, որ Գեղարքունիքի մարզում առկա է 55 թափուր բժշկի հաստիք։ Մամուլը արդեն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզից տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան պետական պատվերով անցնող հոր և աղջկա մասին՝ հայրը՝ 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կար, չնայած որ ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված էր Գեղարքունիքի մարզի պահանջարկը՝ մարզում կար 1 տրանսֆուզիոլոգի կարիք:

Անդրադառնամ մեկ այլ ուշագրավ փաստի․․․․

Ըստ օդում կախված լուրերի (պատասխանատու կառույցներին առաջարկում եմ ստուգել) 2023 թվականին նպատակային կլինիկական օրդինատուրան «ընդհանուր վիրաբույժություն» մասնագիտությամբ ավատում է Մարտունու Ծովինար գյուղի բնակիչ Մ․Գ․-Ն (հաճելի պատահականությամբ այս գյուղից է նաև Գեղարքունիքի մարզպետը)։ ՀՀ առողջապահության նախարարությունը Մ․Գ․-ին նշանակում է աշխատանքի Մարտունու ԲԿ-ում որպես վիրաբույժ։

Տեղեկացնեմ, որ Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը ծավալված է 20 մահճակալով (հիմքը՝ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշում ), որտեղ աշխատում են 16 վիրաբուժներ, սակայն ՀՀ ԱՆ-ում գտել են, որ Մ․Գ-ն «խիստ կարևոր» կադր է մարզային առողջապահության զարգացման հարցում և սովորելով պետական միջոցների հաշվին, պետք է աշխատի Մարտունու ԲԿ-ում։ Սակայն Մ․Գ-ի և ՀՀ ԱՆ-ի կարծիքները տարբերվում են և Մ․Գ-ն ՝ հրամանագրված լինելով Մարտունու ԲԿ-ում, ըստ օդում կախված տվյալների, զարգացնում է «Էրեբունի ԲԿ»-ի առողջապահությունը։

Նշեմ նաև, որ օրինակ, սահմանամերձ Ճամբարակում խիստ վիրաբույժի կարիք կար (հիմքը՝ https://www.moh.am/#1/119 )

Հարց է առաջանում՝

Այս անգամ ո՞ր մարզի հաշվին են կատարել այս լավությունը և ինչո՞ւ ես դրա համար վճարում դու՝ ԻՄ ԽԱԲՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան