Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սուրեն Գրիգորյանը՝ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին

Սուրեն Գրիգորյանը՝ միասնական տոմսային համակարգի ներդրման մասին
159
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 15:54

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացնում է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024-ի սեպտեմբերին:

Գլխավոր հարցը կթանկանա՞ տրանսպորտը, թե՞ ոչ, փոխքաղաքապետն ասում է՝ փոփոխություններ
լինելու են, սակայն տարբեր խմբերի համար՝ թոշակառուներ, ուսանողներ, կսահմանվեն արտոնություններ:
Լինելու են վճարման մի քանի տարբերակներ՝ քարտեր, թղթային տոմսեր՝ QR կոդերով, էլեկտրոնային
տոմսեր: Դրանք կակտիվանան առաջին անգամ օգտագործելուց հետո և ժամկետի մեջ կլինեն սահմանված
ժամերի կամ օրերի քանակով:
Կախված տոմսի տեսակից՝ կտարբերվի նաև մեկ ուղևորության արժեքը: Օրինակ՝ 1 օրվա տոմսը, որը
ներառում է 8 ուղևորություն, էլեկտրոնային տոմսի դեպքում յուրաքանչյուր օգտագործման համար կհաշվարկվի 110 դրամ, թղթայինի դեպքում՝ 112.5 դրամ:
«Նախագծով նախատեսված է, որ մրցույթով հաղթած ընկերության հավելվածի միջոցով պրոդուկտների
ձեռքբերման դեպքում զեղչ է գործելու, ինչը նույնպես հիմնավորված է, որովհետև ֆիզիկական կրիչների
դեպքում ավել ծախս է ենթադրում: Նպատակն է ամբողջը բերել նաև թվային դաշտ, հաշվետվությունների
դաշտ, տեսանելի դաշտ»,- նշել է Գրիգորյանը:

Այլ, ավելի բարձր սակագներով կլինեն զբոսաշրջիկների համար տոմսերը՝ դեպի «Զվարթնոց»
օդանավակայան ուղղությամբ: Նույն տոմսով տարբեր փոխադրամիջոցներում միաժամանակ տարբեր անձինք
չեն կարողանա օգտվել:

Սուրեն Գրիգորյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ