«Հաջո՞րդն ինչն եք Մեղրիում փակելու, ո՞րն է այս ամենի իրական նպատակը». Գառնիկ Դանիելյան
![]() 253 Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 18:30 «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գառնիկ Դանիելյանը, ելույթ ու ունենալով ԱԺ-ում, անդրադարձավ Սյունիքի մարզում պետական հաստատությունների փակմանը: «Մեղրիում փակվում են պետական հաստատությունները՝ Առաջին ատյանի դատարանը, ՊԵԿ-ը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը։ Փակվել է նաև արխիվը։ Օպտիմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Միայն նախորդ տարի Մեղրիում փակվել է 100-ից ավելի աշխատատեղ։ Աշխատանքից ազատվել են Կադաստրի պետն ու աշխատակիցը․ սրանով են բացատրում գրասենյակի փակումը։ Սովորաբար, եթե աշխատակիցն անցնում է թոշակի, փոխարինվում է մեկ այլ աշխատակցով, ոչ թե փակվում է հաստատությունը, այն էլ՝ հանրության համար այդպիսի նշանակություն ունեցող։ Այսօր անդրադառնում եմ Մեղրիի խնդիրներին, բայց ստանում եմ ահազանգեր, որ օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ համայնքների գերատեսչություններ ևս։ Մեղրին Հայաստանի Հանրապետության հարավային դարպասն է, դրախտ հիշեցնող մի վայր։ Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ, տարվում է քաղաքականություն, որը հանգեցնելու է հայրենիքի այս չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետների»,- հայտարարեց նա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
