Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել». Գեղամ Մանուկյան

«Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել». Գեղամ Մանուկյան
238
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 22:42

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Տնեցիներով» ոչ միայն երկիրը, արտաքին հետախուզությունն էլ են որոշել կառավարել
Արտաքին հետախուզական նորաստեղծ ծառայության ղեկավար, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը որոշել է կարևորագույն ու խիստ մասնագիտացված այդ ոլորտում կառավարումն իրականացնել՝ յուրայիններով, մոտիկներով։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Հրանտ Ջիլավյանին նշանակել է Քրիստինե Գրիգորյանին տեղակալ։
*Համացանցային կարճ փնտրտուքի արդյունքում հայտնի է դառնում, որ դեռ 2019 թվականին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ եղած և տոնածառի մոտ Նոր տարի շնորհավորող Հրանտ Ջիլավյանը հետո զբաղվել է փաստաբանությամբ (թեև փաստաբաններից շատերը չեն ճանաչում նրան), ապա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
*Քրիստինե Գրիգորյանի՝ ՄԻՊ պաշտոնն ստանձնելուց հետո նշանակվել է այդ կառույցում արդարադատության ոլորտում և ԶՈՒ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար։ ՄԻՊ-ի պաշտոնը անակնկալ թողնելով՝ որոշ ժամանակ արտասահմանում հայտնված արտաքին հետախուզության նորանշանակ պետին երիտասարդը փոխարինել է ՄԻՊ-ի պաշտոնում։
Ու հիմա միանգամից՝ արտաքին հետախուզության պետի տեղակալ։
Անհամբեր ու անհանգիստ պետք է սպասել, թե շուտով արտաքին հետախուզության ծառայությունում ինչ բարձր պաշտոն կզբաղեցնի նախկին ՄԻՊ-ի վարորդը, սևանցի հարևանը կամ տոնավաճառի հսկիչը։
Երկիրը սարքել են որբի գլուխ… Իսկ այս անգլուխները, որ պատկերացնեն, թե ինչպիսին կարող էր լինել ՀՀ արտաքին հետախուզությունը, հրապարակում եմ Հայաստանի առաջին Հանրապետության ռազմական հետախուզության և հետախուզական համակարգի մասին մի տեսանյութ։ Համեմատելն անգամ անհնար է:
ՀԳ տեսանյութի հեղինակը «Երկիր Մեդիա»-ի լրագրող Անահիտ Հովհաննիսյանն է»: