«Ձեր խոսքից վնասը շատ ավելին է, քան օգուտը». Արմեն Այվազյանը` Միքայել Աջապահյան
![]() 311 Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 22:54 Պատմաբան-քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանը արձագանքել է Միքայել Աջապահյանի՝ օրերս արված հայտարարություններին, նշելով. «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպս. Աջապահյանի շուրթերով Ավարայրի ճակատամարտում 1036 նահատակ հայ ռազմիկների սխրանքի թերագնահատումն ու նսեմացումն անըմբռնելի է, անընդունելի և խստորեն պախարակելի։ Վարդանանց տոնին ընդառաջ մի՞թե այդպիսի անարդարացի, պատմականորեն սխալ ու կեղծ գնահատական պետք է տայիք Հայոց եկեղեցու կողմից սրբադասված հերոսներին, սրբազան հա՛յր։ Եթե դուք բացի «Հայկի նետից» (այս ի՞նչ թունոտ հեգնանք է), Ավարայրից ու Սարդարապատից ծանոթ չեք հայոց հին, միջնադարյան ու մերօրյա բանակների մղած հարյուրավոր այլ փառահեղ ճակատամարտերին, ուրեմն անհապաղ ինքնակրթվելու կարիք ունեք։ Հանգիստ թողեք մեր հերոսներին։ Նրանք իրենց գործը փայլուն են կատարել, նրանց շնորհիվ ենք ևս 1500 տարի գոյատևել։ Հանգիստ թողեք նաև մեր հազար կողմից հոշոտվող ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Մարդկանց ուժ տալու, սփոփելու և ոգեշնչելու փոխարեն հայ ժողովրդին սևացնելու գործին մի լծվեք։ Դրա իրավունքը ոչ դուք, ոչ էլ որևէ ուրիշը չունի։ Իսկ ինչու՞ չեք քննադատում և ամոթանք տալիս ձեր դասալիք գործընկերոջը՝ Արցախի թեմի նախկին առաջնորդ արքեպիսկոպոս Պարգևին, ով թողեց իր հոտը ոսոխի երախում ու չվեց Ամերիկա։ Չեմ ուզում ավելին ասել։ Բավակա՛ն է, հավաքեք ձեզ։ Իսկ եթե ձեր նյարդերն են տեղի տվել, մի որոշ ժամանակ պարզապես լռեք։ Այս պահին ձեր խոսքից վնասը շատ ավելին է, քան օգուտը»։ Աղբյուրը` Արմեն Այվազյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
