Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ՀՀԽ-ի հայտարարությունն ապացուցում է՝ այսօր ՀՀ-ում չկա «դասական» լրագրություն». Դավիթ Սարգսյան

«ՀՀԽ-ի հայտարարությունն ապացուցում է՝ այսօր ՀՀ-ում չկա «դասական» լրագրություն». Դավիթ Սարգսյան
240
Երեքշաբթի, 06 փետրվարի, 2024 թ., 23:18

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային ռադիոյի տնօրենի գրառմանն ի պատասխան՝ «Հանրային հեռարձակողի խորհուրդ» անվանյալ մի խումբ ծառայամիտ անձանց ակնարկը, թե նրան գործից կազատեն, հերթական անգամ ապացուցում է.
այսօր Հայաստանում չկա «դասական» լրագրություն, առավել ևս՝ լրագրողական էթիկայի հնամաշ սկզբունքներ՝ անկողմնակալություն, կողմերին՝ եթերային հավասար ժամանակ և այլ կեղծ թեզեր: Պետության վերջնական զավթման ֆոնին «օբյեկտիվություն» խաղալը ոչ միայն մարդկայնորեն նողկալի է, այլև պարզապես հակաբնական ու անբարո:
Կան ազգային նկարագրով լրագրող-հրապարակախոսներ, և անհայրենիք, ստորաքարշ ու մորթապաշտ գրչակներ: Կան արժանապատիվ մեդիամենեջերներ, և վարչախմբի ինքնակամ պատանդներ:
Վարչախմբի մոտալուտ վիժումին զուգահեռ՝ հայախոս թյուրքական քարոզիչները մեկընդմիշտ լքելու են Հանրային հեռուստատեսությունը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և մի քանի այլ կարևորագույն կառույցներ, որոնք ժամանակավորապես օկուպացրել են: «Պետականամետության» անվան տակ թշնամու օրակարգի եթերային և լսարանային սպասարկուները մերժվելու են և խարանվեն:
Հ.Գ. 1944-ին Փարիզի ազատագրումից հետո ֆրանսիացիներն առաջինը պատժեցին կոլաբորացիոնիստ խմբագիրներին»:

Աղբյուրը`   Դավիթ Սարգսյան