Երևանի կենտրոնում ևս մեկ սպորտային համալիր է վաճառվել
![]() 231 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 18:06 Մայրաքաղաքի Կենտրոնում՝ Հաղթանակ կամրջի հարևանությամբ գտնվող սպորտային համալիրը վաճառվել է։ «Հետք»-ը պարզել է, որ այն ձեռք է բերել «Սպարտակ» մարզահամալիրի գնորդը՝ «էկո պետրոլ» ՍՊԸ-ն։ Հաղթանակ կամրջի հարևանությամբ՝ «Մետրոպոլ» հյուրանոցի հետնամասում խորհրդային տարիներին կառուցված համալիրը պատկանել է «Աշխատանք» մարզական ընկերությանը։ Այն Խորհրդային Հայաստանի 4 մարզական կառույցներից մեկն էր։ Հետագայում բոլոր մարզական կառույցները միավորվել են և դարձել «Սպարտակ» մարզական միություն, ապա անվանափոխվել և կոչվել է «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն։ Բոլոր սպորտային կառույցների մարզահամալիրները սեփականության իրավունքով փոխանցվել են «Հայաստան» մարզական ՀԿ-ին։ Երևանի Ցախի փողոց 18 հասցեում տեղակայված համալիրում մարզվում են ըմբիշներն ու բռնցքամարտիկները։ «Այստեղ ձևավորվել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի խմբեր։ Յուրաքանչյուրում 200 և ավելի աշակերտ՝ 8-10 մարզիչով»,- այս տեղեկությունը հրապարակել է «Հայաստան» մարզական ՀԿ-ն։ Ըմբշամարտի և բռնցքամարտի համալիրը կառուցվել է 1960 թ-ին։ Այն զբաղեցնում է 3676 քմ հողամաս, որի հիմնական մասը համալիրի շենքն ու հարակից շինություններն են։ «Հայաստան» մարզական ՀԿ-ն համալիրը վաճառել է 2022 թ-ի օգոստոսին։ Այն ձեռք է բերել «Էկո պետրոլ» ՍՊԸ-ն, որը նախորդ տարի էլ գնել էր Երևանի ամենահին մարզահամալիրը՝ «Սպարտակ»-ը։ Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ «Սպարտակ» մարզադաշտն ու հարակից շենքերը 5 միլիարդ դրամով վաճառվել են։ 2 հեկտար մակերեսով մարզահամալիրը վաճառվել է «Էկո պետրոլ» ՍՊԸ-ին։ 2019 թ-ից «Հայաստան» մարզական ՀԿ-ն ղեկավարող Սոկրատ Պետրոսյանը աղբյուրի հանդիպման ժամանակ ասել էր, որ տարբեր ժամանակներում փորձել են մարզադաշտը վերցնել ՀԿ-ից, պետական ֆինանսավորումն են կրճատել, գույքահարկն է թանկացել։ ՀԿ-ի նախագահը շահեկան էր համարել մարզահամալիրի վաճառքի գործարքը։ «Սպարտակ մարզահամալիրի նոր սեփականատերը տարածքը կառուցապատելու է։ «Էկո պետրոլ» ՍՊԸ-ի տնօրեն Զարինե Ստեփանյանը գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ մարզադաշտի փոխարեն նախատեսվում է կառուցել բնակելի էկո թաղամաս, որը ներառելու է մարզական կոմպլեքս էկո համալիր։ Կառավարությունը, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, դժվար թե որևէ կերպ միջամտի սպորտային կառույցների ապասպորտայնացմանը։ «Սպարտակ մարզադաշտի հետ կապված, ասեմ, կարող էիք ինձ չհարցնել, կողքերը հարցնել, և նրանք պատասխանը կիմանային։ Երբ որ ժամանակին, ասենք օրինակ, ԴՕՍԱՖ, Հայաստան մարզական ընկերություն, էլի մի քանի մարզական ընկերություն․․ պետական գույքը կցվել է այդ ընկերություններին, այդ ընկերությունները դրվել են կոնկրետ մարդկանց հսկողության տակ և պետական գույքը՝ միլիարդների, զրո կոպեկով հանձնվել է այդ դե յուրե հասարակական կազմակերպություններին, որից հետո այդ հասարակական կազմակերպություններն ուղղակի միլիարդավոր դրամների գույք են վաճառել հայտնի և անհայտ մարդկանց, այդ հարցի պատասխանը կա։ Եվ մենք չորս տարի այդ հարցով զբաղվում ենք։ Ինչի՞ չի լուծվում այդ հարցը, գիտե՞ք։ Որովհետև մենք իրավական պետություն ենք և ուզում ենք իրավունքի ձևով լուծել հարցը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
