Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Ազնավուրի հուշարձանի նախագծի բաց մրցույթ
![]() 177 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ., 19:00 2024 թվականին լրանում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը: Այդ առիթով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն արդեն իսկ հաստատել է միջոցառումների ցանկը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ևս հավաքագրում է ստեղծագործական մտահղացումներ և գաղափարներ, որոնք կարող են ընդգրկվել հոբելյանական միջոցառումների ծրագրում: Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը հայտարարել է հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Շառլ Ազնավուրի ստեղծվելիք հուշարձանը նախատեսվում է տեղադրել վերջինիս անունը կրող հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց): Հուշարձանի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, մանրակերտի եռադիրք լուսանկարները և անհրաժեշտ հայտաձևն ուղարկել համապատասխան էլ. հասցեով և այն ներկայացնել մրցույթին: Հայտերն անանուն կներկայացվեն մրցութային հանձանժողովին, որից հետո տեղի կունենան մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Հաղթող ճանաչված հայտի հեղինակին կտրամադրվի դրամական պարգև, և մանրակերտի հիման վրա կիրականացվի հուշարձանի կառուցումը: Մրցութային պայմաններ՝ ● Արձանը/մանրակերտը պետք է լավագույնս ներկայացնի Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով վերջինիս ստեղծագործական կերպարը: Մրցութային հանձնաժողովին ներկայացվող նյութեր ●Լրացված հայտաձև Ցուցադրությանը ներկայացնելու համար ● Գիպսից կամ պլաստիլինից պատրաստված մանրակերտ՝ ներառյալ պատվանդանը: Հայտերի ներկայացման ժամանակացույցը՝ այստեղ: Մրցանակը Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 3 միլիոն դրամով: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
