«Ուզում էի շտապ օգնություն կանչել, չթողեց, ասաց` Արցախից հետո ես մահից չեմ վախենում». Տիգրան Մկրտչյան
![]() 326 Ուրբաթ, 09 փետրվարի, 2024 թ., 23:42 Պարուսույց Տիգրան Մկրտչյանը գրում է․ «Վերջերս էր, իջնում էի Երիտասարդականի Մետրոնոմի աստիճաններով ու հենց աստիճանների վրա հանդիպեցի ընկեր Գինոսյանին, ողջագուրվեցինք, հարցրեցի ոնց է։ Իրեն հատուկ ժպիտով ու առույգությամբ պատասխանեց, որ իրեն ինչ է եղել որ։ Մի փոքր էլ զրուցելուց հետո հրաժեշտ տվեցինք իրար։ Դեռ մի քանի աստիճան չէի հասցրել իջնել, երբ թիկունքիցս հևոց լսեցի, շրջվեցի և տեսնեմ՝ ընկեր Գինոսյանը մի ձեռքով հենված աստիճանի կողապատին, մյուս ձեռքը սրտի շրջանում դրած՝ շնչում է ծանր և ուժասպառ։ Արագ հետ բարձրացա, ուզում էի շտապ օգնություն կանչել, չթողեց, առաջարկեցի մեքենայով տանել հիվանդանոց, էլի համառեց, ասացի. - Լավ բա, սենց ո՞նց կլինի, ընկեր Գինոսյան, ձեզ օգնություն ա պետք։ Մի քանի րոպե անց, երբ շնչառությունը կարգավորվեց, հեռացավ։ ...Կյանքում ամենաանկանխատեսելին հենց ինքը կյանքն է։ Երբեք չգիտես, թե ինչ կբերի վաղվա օրը, եւ ինչն է քեզ դարանակալած սպասում հաջորդ շրջադարձի վրա։ Վերջիվերջո, կարևոր չէ, թե ինչ է փոխել կյանքը քո մեջ, կարևոր է, թե ինչ ես փոխել դու կյանքի մեջ։ Հ.Գ. Կարինցինե'ր ջան, պինդ եղե'ք, ցույց տվեք, որ ձեր գործը թեկուզ սկսվեց մի մարդով, հզոր անհատով, բայց կշարունակվի խմբով, կհարատևի թիմի ու «մենք»-ի մեջ։ Ուժե'ղ եղեք...»։ Աղբյուրը` Տիգրան Մկրտչյան |

Հարվարդի ֆիզիկոսն առաջ է քաշել տիեզերքում «դրախտի» հավանական տեղակայման գիտական վարկածը
25600:48
«Ասում են՝ մենք ենք միակ գործակալական «համույթը»»․ Հայկ Դեմոյան
15200:30
«Հարավային Կովկասում պատերազմի նախադրյալներ չկան, ուզում եք՝ ձեզ «ճղեք»»․ Կարեն Ադոնց
215Երեկ, 23:48
Սանկտ Պետերբուրգում ինտերնետ մատակարարը տուգանվել է YouTube անվճար մուտք թույլատրելու համար
226Երեկ, 23:47
ՑԱՀԱԼ-ը հարվածել է Իրանի պայթուցիկ նյութերի արտադրության կենտրոնական օբյեկտին
265Երեկ, 23:28
Լարվածություն Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում Իրան-Իսրայել հակամարտության պատճառով
287Երեկ, 23:10
Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում 87 երեխա է վիրավորվում կամ զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ
201Երեկ, 23:10
«Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են համաձայնության». Թրամփ
165Երեկ, 22:54
