«Մեզ շարունակում են ընկալել` իբրև պետական լրատվամիջոց». Գարեգին Խումարյան
![]() 302 Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 00:18 Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոյի կայքում հայտարարություն է տարածել. «Խորհրդարանն ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նշանակում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովը: Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովն ընտրում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին (ներեցեք ֆրանսերենս): Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նշանակում են գործադիր տնօրենի հաստիքի համար հայտարարվող ու անցկացվող մրցույթների ընտրիչներին (համենայնդեպս մինչ այժմ այդպես է եղել և, օրինակ, ինձ ընտրած 5 ընտրիչներից միայն 2-ն էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ): Ընտրիչներն ընտրում են գործադիր տնօրեններին: Հանրային հեռարձակողները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ը, այո, պետության ձեռքում է, բայց հնգաստիճան ընտրական այս լաբիրինթոսը, ի թիվս օրենսդրական այլ երաշխիքների, ներդրված է հենց այն բանի համար, որ Հանրայինի գործադիր տնօրենը հանկարծ ու հանկարծ չլինի պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղղակիորեն նշանակված և հանկարծ ու հանկարծ պետական կառավարման ուղղահայացի մասը չկազմի: Հանրային հեռարձակման կարգավորումներն այնպես են արված, որ լաբիրինթոսի օղակներից որևէ մեկում նվազագույն դիմադրությունն ու մրցակցությունը գործարկում են այդ կարգավորումների մեջ իսկ դրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը, ինչի արդյունքում հանրությունը միայն և միայն հավելյալ արժեք է ստանում: Բայց և այնպես հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում: Մեզ շարունակում են ընկալել իբրև պետական լրատվամիջոց, պետական կառավարման համակարգի մաս, պետության շարունակություն: Կառավարությունը ստեղծել է լրատվամիջոցներ, իջեցրել ֆինանսավորում, որպեսզի դրանք ապահովեն պետության ներկայությունը տեղեկատվական դաշտում: Այս կարծրատիպն է, որ պիտի հաղթահարած լինեինք: Իրականում հակառակն է: Հանրությունը, հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցների աշխատանքը կարող է կրել սեփականատերերի, խոշոր գովազդատուների ու նրանց քաղաքական հովանավորների պատկերացումների ազդեցությունը (ասում եմ որպես մեկը, ով մինչև հանրային գալը մի ողջ կյանք մասնավոր լրատվամիջոցներ է ղեկավարել), հիմնում է իր լրատվամիջոցը և հանձնարարում կառավարությանը հոգալ այդ լրատվամիջոցի ծախսերը իր վճարած հարկերից: Այլ բան, որ ռադիոյի դեպքում մենք իսկապես կրում ենք տասնամյակներ շարունակ պետական լրատվամիջոց եղած լինելու, ապա քայլ առ քայլ կրկին տասնամյակների ընթացքում հանրայինի վերածվելու ինստիտուցիոնալ սպիները: Եվս մեկ անգամ ՝ հանրությունը ստեղծում է լրատվամիջոց, պատվիրակում կառավարությանը վերցնել այն իր բալանսի վրա և վճարել դրա ծախսերը: Սա է հանրային հեռարձակման բնույթը: Մենք՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներս, այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք, ու մեր ռադիոլսողները դա գերազանց գիտեն, ու, վստահ եմ, որ ում-ում՝ մեր ռադիոլսողներին նախորդ հոդվածս բնավ չի զարմացրել: Զարմացրել է դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ գործողություններիս իրավական և էթիկական նորմերին համապատասխանելու հարցը Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից քննել խոստանալը, ապա այդ հարցը Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնության ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին վերապատվիրակելը: Այստեղ, սակայն, դրական բան էլ կա: Ցանկացած ինքնակարգավորում շատ ավելի լավ է, քան ուղղահայաց կառավարման փորձերը՝ անգամ լաբիրինթոսի աստիճաններից մեկում դիմադրության ու մրցակցության պայմաններում: Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ: Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական ստանդարտների ու հանրային հեռարձակման արժեքների շուրջ մասնագիտական լուրջ և արգասաբեր բանավեճի վերածվելու հեռանկարով: Գարեգին Խումարյան Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով»: |

«Սա է սրանց դեմքը». Հռիփսիմե Առաքելյան
13318:06
«Երբեք չմոռանաք, որ Արցախը խլել են մեզնից»․ Նաիրի Հոխիկյան
25717:24
«Մենք էլ հենց դա ենք ասում՝ դուք պահի տակ խոսողներ եք»․ Րաֆֆի Ասլանյան
13516:36
«Նիկոլ Փաշինյանը և մյուսները Հոկտեմբերի 27-ն օգտագործել են իրենց քաղաքական նպատակների համար»․ Բորիս Մուրազի
14216:24
Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են
26516:18
«Աշխարհի ցանկացած երկիր պաշտպանունակ լինելու համար նախ և առաջ պետք է ունենա մարտունակ բանակ»․ Արտակ Զաքարյան
13516:12
«Դադարեք կիկոլի հանդիսատես դառնալ»․ Կարին Տոնոյան
19316:00
«Որևէ պատգամավորի չի հետաքրքրո՞ւմ, թե Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործն ո՞ւր հասավ»․ Անահիտ Բախշյան (տեսանյութ)
18415:54
