«Չէի պատկերացնում, որ ՔՊ-ական Կարեն Անդրեասյանն է՛ս աստիճան է ապականել դատական համակարգը». Ռուբեն Մելիքյան
![]() 325 Երեքշաբթի, 13 փետրվարի, 2024 թ., 23:54 Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մալյանի գործով էսօրվա նիստը վատն էր։ Վատն էր, որովհետև մի կարևոր հարցում ես սխալ դուրս էկա։ Ես կարծում էի, որ ԵԹԵ կշեռքի մի նժարին՝ ազատության նժարին, (1) վերագրվող արարքի ոչ ծանր բնույթն է, (2) վարույթի երկար տևողության հարցում մեր մեղքի բացակայությունն է, (3) անառարկելի հեղինակություն ունեցող երաշխավորներն են, (4) հանցանք գործելու՝ դատարանի մտավախությունը փարատող նոր ապացույցներն են [Մալյանը դեկտեմբերից ի վեր մի քանի առիթով հրապարակային խոսք է հնչեցրել, բայց դրանք հանցակազմ չեն պարունակել], (5) տնային կալանքի ու գրավի միջնորդությունն է, (6) մեղադրյալի՝ դատվածություն չունենալն է, ԱՊԱ մյուս նժարը՝ անազատության նժարը, պարզապես չի կարող ավելի ծանր լինել։ ԱՊԱ կալանքը երկարաձգել պարզապես հնարավոր չէ։ Ոչ մի կերպ հնարավոր չէ։ Ես չէի պատկերացնում, որ կարկառուն քպ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճան է ապականել դատական համակարգը… Անկեղծորեն ցավում եմ, որ քպ-ն իր վառ ընդդիմախոսին պատժում է այնպիսի մարդկանց ձառամբ, ովքեր, վստահ եմ, իրենց բնույթով ու էությամբ բնավ քպ չեն։ Ու թերևս լավ էլ գիտակցում են իրենց որոշումների հետևանքները։ Ինչո՞ւ: Չգիտեմ։ Ու ճիշտն ասած՝ էական էլ չէ՝ ինչու։ Ու ո՛չ ինչ-որ անհասկանալի նեղացածություն, ո՛չ գիտահետազոտական-միտահետազոտական բառակույտ ի զորու չեն շղարշելու պարզագույն ճշմարտությունը, այն է՝ Մալյանը քաղբանտարկյալ է ու նա նստած է բացառապես քաղաքական պատճառներով։ Ու երբ ժամանակը գա, այս ճշմարտությունը «մեղմացնող հանգամանքներ», ցավոք, չի ընդունելու։ Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։ Աղբյուրը` Ռուբեն Մելիքյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
