Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաշինյանը մի հարցում անկեղծ է». Տիգրան Աբրահամյան

«Փաշինյանը մի հարցում անկեղծ է». Տիգրան Աբրահամյան
353
Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 20:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում տեղի ունեցած նախագահի երդմնակալության արարողությանն Ալիևն արդեն ուղիղ հայտարարեց, որ եթե Հայաստանն իր սահմանադրությունում փոփոխություններ չմտցնի, ապա «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի:
Թե քանի նախապայման է Ադրբեջանն առաջադրել 2018-24 թթ-ի ընթացքում, արդեն անհիշելի է:
Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից նույն դեմքով անընդհատ խոսում է այն մասին, որ այս կամ այն պահանջի կատարումը խաղաղության հնարավորություն կստեղծի:
Սակայն ՀՀ իշխանությունն ամեն անգամ կատարում է ադրբեջանական պահանջները, զուգահեռ պատերազմ ստանում, հազարավոր կորուստներ գրանցում, իսկ հետո ճիշտ նույն դեմքով համոզում հանրությանը, որ կրկին ստիպված են երկիրը տանելու նոր կորուստների ճանապարհով:
Փաշինյանն ամեն դեպքում մի հարցում անկեղծ է:
Ասում է՝ եթե նույնիսկ այս փուլում դրված պահանջներն էլ կատարենք, մեկ է՝ խաղաղության երաշխիք չկա, ինքն էլ ինչպես միշտ ո´չ մեղավոր է լինելու, ո´չ էլ պատասխանատվություն կրելու»: