«Ինչո՞ւ է ձեր դեսպանն Ադրբեջանում կիրառում «հակաահաբեկչական գործողություն» եզրույթը». հայ լրագրողի հարցը դուր չեկավ Զախարովային
![]() 380 Չորեքշաբթի, 14 փետրվարի, 2024 թ., 21:18 Այսօր երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայ լրագրողը հարց հղեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային՝ տարակուսություն հայտնելով Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովի կողմից կիրառված մի շարք արտահայտություններին, մասնավորապես՝ հակաահաբեկչական գործողություն» ձևակերպմանը: «Ինչ ահաբեկիչների մասին է խոսքը գնում, եթե այդ տարածքում ձեր խաղաղապահներն են վերահսկում»,- հարցրեց լրագրողը: Մարիա Զախարովային հարցն անկհայտորեն դուր չեկավ, նա կոչ արեց նույն մանրազնինությամբ հետևել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցներին ու հայտարարություններին: «Ռուս խաղաղապահ կոնտինգենտն այս տարիների ընթացքում բարեխճորեն կատարել է իր պարտականությունները: Հենց ռուս խաղաղապահներն են կարողացել 2023 թվականին հասնել կողմերի միջև զինադադարի: Նրանք են, որ լայնածավալ հումանիտար օգնություն են ցուցաբերել: Եթե չեք նկատել, թե որտեղ են հիմա ահաբեկիչները, ուրեմն ուժայիններն ու խաղաղապահները վատ չեն կատարել իրենց գործառույթը: Փառք տվեք աստծուն, որ նրանց չեք տեսնում ու չեք լսում, պետք է դադարեցնել այս բանավոր լարախաղացությունը, սա բոլորին է վերաբերում: Ուշադիր եղեք բառերի հանդեպ»,- հորդորեց Զախարովան: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
