Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում». փաստաբան

«Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում». փաստաբան
214
Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 15:00

Փաստաբան Արսեն Սարդարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տարի վերջապես Դատավոր Բորիս Բախշիյանը վերականգնվեց դատավորի պաշտոնում, իսկ դատախազությունը պաշտոնապես ներողություն խնդրեց Դատավորից՝ նրան անհիմն մեղադրելու համար:
Այս ծանր դեպքը, երբ դատավորին ակնհայտ անհիմն մեղադրանքով ոչ միայն զրկեցին անձեռնմխելիությունից, այլև նույնիսկ կալանավորեցին, իսկ հետագայում դատախազության ներկայացուցիչը սկսեց լրատվական դաշտում ամեն գնով սևացնել օբյեկտիվ և արդար աշխատած դատավորին, իրավունքի լուրջ նահանջ էր և լուրջ հարված դատական իշխանությանը:
Հուսանք, որ ներողությունը զուտ ձևական չէ, և ՀՀ դատախազությունը, քննչական մարմինը և երևույթին բացասական առումով առնչված գիտնականներն ու դատավորները կանեն անհրաժեշտ հետևություններ...»:

Աղբյուրը`   Արսեն Սարդարյան