ՆԳ նախարարությունը զգուշացնում է
![]() 350 Հինգշաբթի, 15 փետրվարի, 2024 թ., 18:48 Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է․ Ինտերնետային տարբեր կայքերում բազմաթիվ են տարատեսակ հայտարարությունները, որով քաղաքացիներին առաջարկում են կատարել ներդրում և ստանալ գերշահույթ: Այդպիսի կայքերի վերաբերյալ տեղեկությունները ակտիվորեն գովազդվում են հատկապես Ֆեյսբուք սոցիալական կայքում և տելեգրամյան հարթակում: Արդյո՞ք պետք է վստահել բոլոր այդ հայտարարություններին: Իհարկե, ո՛չ։ Այդպիսի կայքերում լրացնելով ձեր հեռախոսահամարը, ձեզ հետ բավական արագ հայկական կամ արտասահմանյան հեռախոսահամարով կապ կհաստատեն զեղծարարների զանգերի կենտրոնից, կառաջարկեն գումարային ներդրում կատարել կրիպտոարժույթի կամ այլ ոլորտում, կվստահեցնեն, որ իրենք ձեզ համար կապահովեն գերշահույթ։ Մի՛ շտապեք կատարել ներդրումներ, ստացե՛ք խորհրդատվություն՝ զանգահարելով 011 52 52 52՝ ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։ Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային մեծ կորուստներ: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
